Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Անժառանգ» խմբակցություն

«Անժառանգ» խմբակցություն
22.10.2012 | 18:20

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների քաղաքական ապահարզանը տեղի ունեցավ: Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը այլևս ոչ մի ձևաչափով չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը: Նրանք «Ժառանգություն» խմբակցությունում կներկայացնեն «Ազատ դեմոկրատներին»: Երեկ երկուստեք այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել: «Ձևականորեն կլինենք խմբակցության կազմում, սակայն կներկայացնենք «Ազատ դեմոկրատներին»,- հայտարարել է Քոքոբելյանը: Ավելին, Քոքոբելյանը, «հեռանալով», հորդորել է «ժառանգականների իրավունքները պաշտպանել», այլ խոսքով, փոխել խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին «իսկական ժառանգականով»` Զարուհի Փոստանջյանով, սակայն առաջարկը չի ընդունվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ